Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն անցած շաբաթավերջին ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի (անգլերեն հապավումը՝ EFF) շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ամփոփիչ ստուգումը: Ինչպես նշված է հիմնադրամի հաղորդագրությունում, դա տալիս է 11.74 միլիոն փոխառության հատուկ իրավունք (ՓՀԻ) (շուրջ 16.3 միլիոն դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 35.22 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ 48.9 միլիոն դոլարի):
82.21 միլիոն ՓՀԻ (շուրջ 114.1 միլիոն դոլար) գումարով երկարաձգվող սույն ծրագիրը հաստատվել է 2014 թվականի մարտին:
Մանրամասները տե՛ս այստեղ