Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ձյուն է տեղում Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:
Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:
Վարդենյաց լեռնանցքում, Վայք-Սիսիան ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն կախված եղանակային պայմաններից` անցակետը ժամանակ առ ժամանակ կարող է փակվել, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: