Մատչելիության հղումներ

Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Մարտունիում, Գավառում, Վայքում, Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենում` ձնախառն անձրև:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով, նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG