Մոսկվայի դատարանը մետրոպոլիտենի 4 աշխատակիցների մեղավոր է ճանաչել անվտանգության կանոնները խախտելով վթարային իրավիճակ ստեղծելու համար:
Անցած տարի հուլիսի 15-ին մետրոյի գնացքի երեք վագոնները դուրս էին եկել գծերից, ինչը 24 մարդու մահվան պատճառ դարձավ: Սա Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոյի պատմության ամենաաղետալի դեպքն է: