Նոյեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 միլիմետրանոց ականանետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», - ասված է հաղորդագրությունում: