Մատչելիության հղումներ

Սևանում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 15-ի դրությամբ, Սևանում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, փոխանցում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով, նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG