Եգիպտոսում ռուսական A321 օդանավի կործանման հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են՝ նախաքննության մարմինն արդեն գրեթե որևէ կասկած չունի, որ 224 մարդու կյանք խլած վթարի պատճառը ռումբի պայթյունն էր:
«Սև արկղերի» ձայնագրության վերջին վայրկյանում հնչող կողմնակի աղմուկը 90 տոկոսով պայթյունի ձայն է եղել», - Reuters-ի թղթակցին երեկ փոխանցել է օդանավի կործանման պատճառներն ուսումնասիրող կառավարական հանձնաժողովի անդամներից մեկը: