«Իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայի հյուսիս-արևելքում ազատ է արձակել 37 տարեց ասորի քրիստոնյաների:շ
Մարդու իրավունքների սիրիական դիտորդ մարմինը հայտնել է, որ գերիները ազատ են արձակվել արաբական ցեղերի միջնորդության արդյունքում:
Ասորական մարդու իրավունքների ցանցի տվյալներով, գերիների մեծ մասը վերադարձել է Թել Թամեր քաղաք: Ենթադրվում է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է գերի պահել ևս 120 ասորիների: