Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին ավիավթարի զոհ դարձած ՀՀ քաղաքացիների մարմինները կբերվեն հայրենիք


Հայաստանի արտգործանախարարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, «նոյեմբերի 6-ին Ուգանդայում ՌԴ դեսպանության հյուպատոսը Ջուբայում հանդիպում է ունեցել ավիաընկերության ղեկավարության հետ»։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը եւ Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն ողջ իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, համագործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը, համապատասխանաբար, Հայաստան և Ռուսաստան:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ և կիրակի օրերին ամբողջության փակ է, տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել Հայրենիք»,- փոխանցում է ԱԳ նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG