Մատչելիության հղումներ

Եգիպտոսը ռուսական օդանավի կործանման որևէ առաջնային վարկած չունի


«Եգիպտոսի իշխանությունները դեռ որևէ հստակ վարկած չունեն` կապված ռուսական A321 օդանավի կործանման պատճառների հետ»,- այսօր հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին:

«Առայժմ քննիչների կողմից առաջ քաշված ենթադրություններից և ոչ մեկը առաջնային չէ»,- նշել է Եգիպտոսի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը` նաև քննադատելով արևմտյան պետություններին:

«Արևմտյան հետախուզական ծառայությունները ռուսական օդանավի կործանման պատճառների հետաքննության ընթացքում Եգիպտոսի իշխանությունների հետ չեն համագործակցում: Ավելին՝ արևմտյան պետությունները անտեսում են ահաբեկչության դեմ պայքարն ակտիվացնելու մեր բոլոր կոչերը»,- ասել է Սամեհ Շուքրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG