Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել


Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլու, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հեռախոսազրույց են ունեցել՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը։

«Զրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են առաջիկայում երկկողմ հավանական հանդիպման ժամանակացույցը, Սիրիայում քաղաքական վիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը», - փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG