«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը զեկույց է հրապարակել անցած ամիս Աֆղանստանի Կունդուզ քաղաքի հիվանդանոցի ռմբակոծման վերաբերյալ։
Միջազգային կազմակերպությունը պնդում է, որ հարձակման թիրախ են դարձել նաև հիվանդանոցից փախչել ցանկացողները՝ այդ թվում և բժիշկներ։
Ռմբակոծության հետևանքով, հիշեցնենք, զոհվել է 22 մարդ, նրանց թվում՝ «Բժիշկներ առանց սահմանների»-ի ներկայացուցիչները։