Մատչելիության հղումներ

Շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի


ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկումներից մեկի ժամանակ, արխիվ
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկումներից մեկի ժամանակ, արխիվ

Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ:

Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Մարտակերտ - Թարթառ ճանապարհահատվածում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ, որն իրականացնում էր ԵԱՀԿ-ի առաքելությունը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, գրանցվել էր գնդակոծություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG