ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցելությամբ կգտնվի Փարիզում:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ համաժողովին նախատեսված է Նալբանդյանի ելույթը։