Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ինքնաթիռի զոհված անձնակազմի հայ անդամների անունները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են՝
հրամանատար Գևորգ Թովմասյան
երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան
ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան
Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ վթարված AN12 օդանավը 2014 թվականից հանվել է Հայաստանի գրանցումից և պատկանում է Asia Airways տաջիկական ընկերությանը: