Մատչելիության հղումներ

Բաղդադում մահացել է Սադամ Հուսեյնի տապալմանը նպաստած Ահմեդ Չալաբին


Ահմեդ Չալաբի
Ահմեդ Չալաբի

Բաղդադում այսօր մահացել է իրաքցի հայտնի քաղաքական գործիչ Ահմեդ Չալաբին, ով կարևոր դեր է խաղացել Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալման գործում։

Հաղորդվում է, որ Չալաբին մահացել է իր տանը՝ սրտի անբավարարությունից, 71 տարեկան հասակում։

Չալաբին վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ապրում էր արտերկրում և Իրաք է վերադարձել միայն 2003 թվականին՝ Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո։ Շատերը համարում են, որ հենց նա է նպաստել Իրաքում տեղի ունեցած հեղաշրջմանը, մասնավորապես տեղեկատվություն է տրամադրել Վաշինգտոնին Հուսեյնի ռեժիմի զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին։

Հեղաշրջումից հետո Վաշինգտոնը ինչ-որ ժամանակ հենց նրան էր դիտարկում որպես իրաքցի տապալված բռնակալի հետևորդ, որը կարող էր գլխավորել հետսադամյան երկիրը։ Սակայն Չալաբին կորցրել էր ԱՄՆ-ի աջակցությունը այն բանից հետո, երբ որոնումների արդյունքում Իրաքում այդպես էլ չհայտնաբերվեց զանգվածային ոչնչացման զենք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG