Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին այսօր Ուզբեկստանում է։
Սամարղանդում Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի արտաքին գործոց նախարարների հետ հանդիպման ընթացքում Քերրին ասել է, որ դեմոկրատիայի հարցում առաջընթացը կնպաստի այս տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը։
Ամերիկյան լրատվական գործակալությունները նշում են, որ Քերրին ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով անցած երկու տարիների ընթացքում այցելում է հիմնականում ավտորիտար ղեկավարների կողմից կառավարվող այդ տարածաշրջան։
Հանդիպման մասնակիցները ստորագրել են հայտարարագիր, որով աջակցություն են հայտնում Աֆղանստանին անկախ և խաղաղ պետություն կերտելու հարցում։ Ջոն Քերրին նաև առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հետ, ընդ որում, լրագրողների ներկայությամբ չի արծարծել մարդու իրավունքների խնդիրը, բայց ասել է, թե «մարդու իրավունքներին առնչվող խնդիրների, անձերի և հանրային կյանքին նրանց մասնակցության մասին»։