Մատչելիության հղումներ

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում


Դատարկ նստատեղեր Թուրքիայի խորհրդարանում, արխիվ
Դատարկ նստատեղեր Թուրքիայի խորհրդարանում, արխիվ

Այսօր Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մինչ իշխանությունները քննադատության են արժանանում անվտանգության անկայուն իրավիճակի, վատթարացող տնտեսական պայմանների, խորացող հակասությունների համար՝ քաղաքական, կրոնական և ազգային պատկանելության հողի վրա:

Արտահերթ ընտրությունները նշանակվեցին այն բանից հետո, որբ հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը կորցրեց մեծամասնությունը և չկարողացավ այլ ուժերի հետ կոալիցիա ձևավորել, դրանով իսկ հարվածի տակ դնելով իր իշխանությունը ընդլայնելու՝ Էրդողանի ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG