Ադրբեջանում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնք, սակայն, բոյկոտել են բոլոր հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը: Ավելին՝ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու գործում մասնագիտացած եվրոպական խոշորագույն կառույցը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, նույնպես բոյկոտել է ադրբեջանական ընտրությունները:
Ադրբեջանի 5,547 ընտրատեղամասերը բացվել են այսօր առավոտյան 8:00-ին և կփակվեն 19:00-ին: