Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են էներգետիկ ծրագրերի իրականացումը


Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

Սերժ Սարգսյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ ավանդական բարիդրացիության, երկու երկրների բարեկամ ժողովուրդների միջև պատմական հենքի վրա խարսխված միջպետական շփումները, այդ թվում` Հայաստանի և Վրաստանի կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը լուրջ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում` էներգետիկ ծրագրերի իրականացումը, որոնք, նրանց համոզմամբ, զգալիորեն կխթանեն Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումը, կնպաստեն առևտրաշրջանառության ծավալների աճին:

Անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը` ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետը մատնանշել են դրանց փոխլրացնող բնույթը և ենթակառուցվածքային ծրագրերի փոխկապակցման կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG