Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել


Վոլոդյա Ավետիսյանը բողոքի ցույցի ժամանակ, մայիս, 2013թ․
Վոլոդյա Ավետիսյանը բողոքի ցույցի ժամանակ, մայիս, 2013թ․

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը բանտում անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ հայրն այդ կերպ իր բողոքն է արտահայտում Վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի որոշման դեմ, որը մերժեց Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը։

Ազատամարտիկների սոցիալական իրավունքների համար պայքարող Վոլոդյա Ավետիսյանը 6 տարվա ազատազրկման է դատապարտված՝ խարդախության և խարդախության փորձի մեղադրանքներով։ Ըստ քրեական գործի՝ նա մի քաղաքացուց 2 հազար դոլար է վերցրել վերջինիս թոռանը բանակից ազատելու հարցում օգնելու համար, իսկ մյուս դեպքում փորձել է մեկ այլ քաղաքացուց 500 դոլար վերցնել՝ կրկին բանակում հարցեր լուծելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG