Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի հետ:
Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Զրուցակիցները կարևորել են տնտեսական, հումանիտար և այլ ոլորտերում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացումը:
Առևտրատնտեսական կապերի զարգացման առումով, կողմերն անհրաժեշտ են համարել միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը, ինչը կնպաստի նաև առևտրաշրջանառության ծավալների աճին:
Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները կարևոր են համարել ընդլայնել ու խորացնել համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: