Միացյալ Նահանգների սենատոր Ռիչարդ Դըրբինը հայտնել է, որ մտադրություն ունի ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի այդ երկրում ազատ արձակվեն իշխանությունների՝ ճաղերի ետևում գտնվող ընդդիմախոսները։
Սենատորը հաղորդել է, որ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացրած զեկույցից հետո որոշել է երկխոսություն սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ այդ երկրում մարդու իրավունքների վիճակի մասին։