Մոլդովայի խորհրդարանը քվեարկությամբ անվստահություն է հայտնել վարչապետ Վալերիու Ստրելետի ղեկավարած կառավարությանը։
Անցած ամիսների ընթացքում Մոլդովայում տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ցույցեր։ Ընդդիմությունը Մոլդովայի իշխանությանը մեղադրել է կոռուպցիոն գործարքների մեջ և պահանջել է կառավարության հրաժարականը։
Իշխող Դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարիան Լուպուն այսօր ասել է, որ դաշինք չի կազմի ռուսամետ սոցիալիստների ու կոմունիստների հետ և կփորձի պահպանել Մոլդովայի ընտրած եվրոպական ուղին։