Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ը սկսում է մարզային այցելությունները


Դեկտեմբերի 1-ից ծրագրած անհնազանդություններին պատրաստվող «Նոր Հայաստան» նախաձեռնությունը սկսում է մարզային այցելությունները։ Այս մասին այսօր հայտարարեցին նախաձեռնության անդամները իրենց առաջին ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ այցելությունները կսկսեն Գյումրիից։

Առաջիկա կիրակի օրը միասնական շտաբը հանրահավաք կանցկացնի Գյումրիում, իսկ նոյեմբերի 3-ին՝ Վանաձորում։

«Կոչ չենք անելու մասնակցել ընտրություններին։ Իշխանությունները միևնույն է կեղծելու են հանրաքվեն։ Դրա դեմն առնելու լավագույն գործիքը անհնազանդությունն է», - ասաց «Ոչ»-ի միասնական շտաբի անդամ Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատն ավելի վաղ հայտարարել էր պայքարի վճռական փուլի մասին՝ դեկտեմբերի 1-ը հռչակելով քաղաքացիական անհնազանդության մեկնարկի օր:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG