Մատչելիության հղումներ

Երկու քարաթափում միջպետական ճանապարհի նույն հատվածում


Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ
Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 57-րդ կիլոմետրում երեկ ժամը 20:20-ի սահմաններում, վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հողային պաստառի վերին շեպից տեղի է ունեցել քարաթափում` 40 խորանարդ մետր ծավալով:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Մաքրման աշխատանքների ավարտից հետո նույն վայրում` ժամը 22:30-ի սահմաններում, կրկին տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 50 խորանարդ մետր ծավալի քարաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:

Ճանապարհաշինարարները կատարել են մաքրման աշխատանքներ, և գիշերը` ժամը 2-ի դրությամբ, երթևեկությունը տվյալ հատվածում դարձել է երկկողմանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG