Մատչելիության հղումներ

Գյուղմթերքի երկու բացօթյա շուկաները մինչև շաբաթավերջ կգործեն ամեն օր


Գյուղմթերքի բացօթյա շուկա Երևանում, արխիվ

Գյուղատնտեսության նախարարության առաջարկով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների բացօթյա շուկաները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ կգործեն ամեն օր:

Ըստ այդմ, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, առևտրի և սպասարկումների վարչությանն ու Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել գյուղմթերքի բացօթյա շուկաների ամենօրյա աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները: Այս մասին հայտարարվել է քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Տարոն Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG