Մատչելիության հղումներ

Բելցիի քաղաքապետն ազատ արձակվեց


Ռենատո Ուսատիի աջակիցները պահանջում են ազատ արձակել նրան
Ռենատո Ուսատիի աջակիցները պահանջում են ազատ արձակել նրան

Քիչ առաջ Քիշնևի կենտրոնական շրջանի դատարանը մերժեց մոլդովական Բելցի քաղաքի քաղաքապետ Ռենատո Ուսատիին 30 օրով կալանքի ենթարկելու դատախազության միջնորդությունը: Ազատ արձակվելուց հետո Ուսատին հայտարարեց գործող իշխանության դեմ բողոքի ակցիաներն ակտիվացնելու մասին:

«Բողոքի ակցիաները շարունակվում են և ահագնանում են: Ոչինչ չի փոխվել, մեր պահանջները մնում են նույնը․ նախագահի և ողջ այս դաշինք հրաժարական», - ասաց Ուսատին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG