Մատչելիության հղումներ

Էրդողանը դատապարտել է քրդական ինքնավար քաղաքական կառույցի հիմնումը


Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե թույլ չի տա քրդական խմբավորումներին վերահսկողության տակ առնել Սիրիայի հյուսիսը: Այսօր ելույթ ունենալով Թուրքիայի հարավ-արևելքում՝ Էրդողանը դատապարտել է անցյալ շաբաթ քրդերի կողմից սիրիական Թել Աբյադ քաղաքում ինքնավար քաղաքական կառույցի ստեղծումը:

«Նրանք ցանկանում են ամբողջությամբ գրավել Հյուսիսային Սիրիան: Մենք թույլ չենք տա, որպեսզի Սիրիայի հյուսիսը դառնա նրանց ինտրիգների զոհը», - նշել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG