Միշել Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 70 միլիոն դոլար է նվիրաբերում Պակիստանում 200 հազար աղջիկների կրթության համար: ԱՄՆ-ի առաջին տիկնոջ խոսքով, հատկացվող միջոցների շնորհիվ կկառուցվեն տասնյակ դպրոցներ և կարդիականացվեն գործող կրթական հաստատությունները:
Միշել Օբամայի նախաձեռնությանը աջակցել են Պակիստանի վարչապետի կինն ու դուստրը, ովքեր բարձր են գնահատել նրա՝ «համաշխարհային մասշտաբով գործադրվող ջանքերը» աղջիկների կրթության զարգացման ուղղությամբ: