Մատչելիության հղումներ

«Հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են»


Հոկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, որոնց ընթացքում կիրառվել են հրետանային զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք (3 արկ), 60 (39 արկ) և 82 (68 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ) և ՀԱՆ-17 (17արկ) տիպի նռնականետեր: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, վերը նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG