Սիրիայի կառավարական բանակը այսօր իրականացրած գործողությունների արդյունքում վերահսկողություն է հաստատել Հալեպին մերձակա ևս երկու գյուղերի նկատմամբ:
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը գրավել են քաղաքից հարավ-արևմուտք ընկած ալ-Հուվեյզ և ալ-Քարասի գյուղերը:
Հալեպի շրջանում հատուկ գործողությունը Սիրիայի բանակը սկսել է մեկ շաբաթ առաջ: Երկրի զինված ուժերի հրամանատարությունը նախորդ օրերին հայտարարել էր շրջանում մեկ տասնյակից ավելի ավանների և գյուղերի գրավման մասին:
Հալեպ քաղաքի տարբեր շրջաններ ներկայումս երեք ուժեր են վերահսկում՝ կառավարական զորքերը, ընդդիմադիր ապստամբներն ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։