Առնվազն 42 մարդ է զոհվել այսօր Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Բորդոյից ոչ հեռու գտնվող Փյուիսեգեն ավանի մերձակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:
Լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն՝ հիմնականում տարեցների փոխադրող ավտոբուսը բախվել է բեռնատարին:
Երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ ևս մի քանի մարդ լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել մեքենաների բախման և հաջորդած հրդեհի հետևանքով:
«Սա վիթխարի ողբերգություն է», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը՝ խոստանալով, որ տեղի ունեցածի հանգամանքները կքննվեն:
Ներքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ ժամանելով դեպքի վայր՝ հրշեջները հանդիպել են հսկայական բոցի, և զգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: