Մատչելիության հղումներ

Բուխարեստում հանդիպել են ՍԾՏՀԿ տրանսպորտի նախարարները


Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան, արխիվ
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան, արխիվ

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Բուխարեստում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպմանը:

ՍԾՏՀԿ-ում Ռումինիայի նախագահության շրջանակում չորեքշաբթի օրը կայացած հանդիպմանը իր ելույթում Բեգլարյանը ընդգծել է Հայաստանի կառուցողական մասնակցությունը կազմակերպության գործունեության արդյունավետությունը բարելավելու գործում, Հայաստանի աջակցությունը Սևծովյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանմանը, մասնավորապես՝ տրանսպորտի ոլորտում, և կազմակերպության նախանշած նպատակների իրականացմանը: Նա անդրադարձել է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական նախագծերին, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, որը կկապի Սևծովյան տարածաշրջանային երկրները Իրանի և Արևելյան Ասիայի երկրների հետ, և Հայաստան-Իրան երկաթուղու:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը հաջորդել է Ռումինիայի տրանսպորտի նախարար Յուլիան Մատակեի հետ Բեգլարյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, Բուխարեստում միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի և զուգահեռ գործարար համաժողովի անցկացման ժամկետները, Հայաստանի տրանսպորտային ծրագրերում Ռումինիայի մասնակցության հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG