Ամերիկյան զինուժն առաջին զոհն է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Այս մասին հաղորդում է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով անանուն երկու պաշտոնյաների։
Նրանց խոսքերով՝ ամերիկացի զինվորը զոհվել է Իրաքի Խոիջա քաղաքում քուրդ գերիների ազատ արձակելու ժամանակ։ Գործողության արդյունքում 70 գերիներ հայտնվել են ազատության մեջ։