Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի հանձնակատարը քննադատել է Չեխիայի իշխանություններին


Փախստականների պահման վայր Չեխիայում
Փախստականների պահման վայր Չեխիայում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը հանդես է եկել Չեխիայի իշխանություններին ուղղված քննադատությամբ միգրանտների իրավունքների սիստեմատիկ խախտումների և նրանց պահման նվաստացուցիչ պայմանների պատճառով։

Ինչպես հաղորդել է գերատեսչության ղեկավար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը, փախստականներն այդ երկրի տարածքում առավելագույնը 90 օր են պահվում։ Չեխական իշխանությունները փախստականների կարիքները հոգալու համար փախստականներից են գումար պահանջում։

Հանձնակատարը նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ը մտահոգված է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հակաիսլամական հայտարարություններով։ Մինչդեռ Զեմանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թ ե երկրի ղեկավարը մտադիր է հավատարիմ մնալ իր այդ դիրքորոշմանը։

«Նախագահը վաղուց է զգուշացրել իսլամական ֆունդամենտալիզմի վտանգների մասին։ Դա նրա կարծիքն է, նա չի պատրաստվում փոխել այն»,- ասել էնախագահի ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG