Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը չի պայքարի 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն դառնալու համար: Այդ մասին նա հայտարարել է երեկ Սպիտակ տան Վարդերի այգում:
Փոխնախագահը պատճառաբանել է, որ 46-ամյա որդու կորստից հետո էմոցիոնալ առումով պատրաստ չէ ընտրություններին:
Շատերի կարծիքով՝ Բայդենի առաջադրման դեպքում լրջորեն կխարխլվեր Հիլարի Քլինթոնի քարոզարշավը: