ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) հինգ մշտական անդամներից երեքը՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ինչպես նաև Գերմանիան կազմակերպությունից պահանջում են հետաքննություն իրականացնել վերջերս Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման կապակցությամբ՝ անվանելով այն «լրջագույն խախտում»:
Արևմտյան քառյակի այս դիմումը առաջին քայլն է Թեհրանի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանման համար, թեպետ նման որոշման համար անհրաժեշտ է նաև Անվտանգության խորհրդի մյուս երկու մշտական անդամների՝ Չինաստանի և Ռուսաստանի համաձայնությունը, որոնք Թեհրանի նկատմամբ ավելի մեղմ են տրամադրված: