Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստով քրգործի շրջանակներում հարցաքննվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Սմբատ Հակոբյանը ծեծի էր ենթարկվել սեպտեմբերի 21-ին: Այդ փաստով հարուցած քրեական գործի շրջանակում ձերբակալվել է երեք անձ:
Իր նկատմամբ բռնության գործադրումից մի քանի օր անց Սմբատ Հակոբյանը ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ իր հետ կատարվածի մեջ մեղադրում է ՀՖՖ-ի նախագահին: