Մատչելիության հղումներ

Իրաքը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ չի դիմի Ռուսաստանի օգնությանը


Գեներալ Ջոզեֆ Դանֆորդ, արխիվ
Գեներալ Ջոզեֆ Դանֆորդ, արխիվ

Պաշտոնական Բաղդադը վստահեցրել է Միացյալ Նահանգներին, որ չի դիմելու Ռուսաստանին՝ Իրաքում տեղակայված «Իսլամական պետության» զինյալներին օդային հարվածներ հասցնելու խնդրանքով: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը Իրաք այցից հետո:

Գեներալը զգուշացրել է պաշտոնական Բաղդադին, որ ռուսական օդուժի ներգրավման դեպքում Միացյալ Նահանգները հնարավոր է դադարեցնի իր ավելի քան մեկ տարի շարունակվող օդային գործողությունները «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG