Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական կործանիչների կողմից ոչնչացված անօդաչու սարքը եղել է ռուսական արտադրության։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական AHaber հեռուստաընկերությանը։
Դավութօղլու AHaber-ին տված հարցազրույցում պատմել է, որ անօդաչու սարքը արտադրվել է Ռուսաստանում, սակայն իշխանությունները պատասխանել են, թե այն ընդգրկված չէր ռուսական ավիախմբում։
Թուրքիան անցած ուրբաթ հայտարարել էր, որ «սահմանախախտ չճանաչված ինքնաթիռ է» կործանել։