Մատչելիության հղումներ

Արևմուտքը սկսում է Իրանի դեմ պատժամիջոցների վերացման գործընթացը


Իրանցիները տոնում են միջուկային համաձայնագրի կնքումը, Թեհրան, 14-ը հուլիսի, 2015թ․
Իրանցիները տոնում են միջուկային համաձայնագրի կնքումը, Թեհրան, 14-ը հուլիսի, 2015թ․

Ակնկալվում է, որ պատժամիջոցները կհանվեն երեք ամսվա ընթացքում:

Երեկ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են Իրանի դեմ պատժամիջոցները հանելու գործընթացն սկսելու մասին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր վարչակազմին՝ Պետդեպարտամենտին, առևտրի, ֆինանսների և էներգետիկայի նախարարություններին է հանձնարարել այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, մեկ ժամ անց գործընթացի մեկնարկն է հայտարարել նաև Եվրամիությունը:

Մինչ այդ, սակայն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ, ռուսերեն հապավումը՝ ՄԱԳԱՏԷ) պետք է հաստատի, որ պաշտոնական Թեհրանը կատարել է համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Անցած շաբաթ, հիշեցնենք, Իրանի խորհրդարանը հավանության արժանացրեց հուլիսի 14-ին Վիեննայում վեց գերտերությունների հետ ստորագրված պատմական համաձայնագիրը:

Համաձայնագիրը Իրանին թույլ է տալիս միջազգային շուկա հանել իր էներգակիրները, ինչը կարող է է՛լ ավելի էժանացնել նավթը:

Նախատեսված է, որ պատժամիջոցները հանվելու են երեք ամսվա ընթացքում:

ԱԷՄԳ-ն արդեն զեկուցել է, որ Իրանը կատարում է իր պարտավորությունները, իսկ Իրանի ղեկավարությունն էլ բնակչությանը խոստացել է, որ ամիսներ առաջ կնքված համաձայնագիրը շահավետ է երկրի համար և նպաստելու է տնտեսության աճին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG