Միայն շաբաթ օրվա ընթացքում Մերձավոր Արևելքից մոտավորապես 2 հազար 700 միգրանտ է Խորվաթիայով անցել Սլովենիա: Այդ մասին փոխանցում է BBC News-ը՝ նշելով, որ սա տեղի ունեցավ, երբ Հունգարիան փակեց Խորվաթիայի հետ սահմանը:
Աղբյուրը նշում է, որ այս գիշեր մարդկանց ավելի մեծ հոսք է սպասվում: Նրանց մեծ մասը պատրաստվում է հաստատվել Գերմանիայում, Ավստրիայում և հարևան երկրներում:
Սլովենիայի վարչապետը հրամայել է բանակը բերել մարտական պատրաստվածության` հարկ եղած դեպքում ոստիկաններին օգնելու համար, ովքեր փորձում են լուծել խնդիրը:
Նա հստակեցրել է, որ Սլովենիան կշարունակի ընդունել միգրանտներին և հանդիսանալ տարանցիկ երկիր, քանի դեռ Գերմանիան և Ավստրիան չեն փակել սահմանը: