Մատչելիության հղումներ

Ոչնչացվել է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը


Ռուսական ռազմական օդանավը Սիրիայի օդային տարածքում, հոկտեմբեր, 2015թ.

Ոչնչացվել է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ-հրամանատարներից մեկը` Սանաֆի ան-Նասրը:

«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Fars գործակալությունը, նշում է, որ Սանաֆի ան-Նասրը ոչնչացվել է Հալեպում՝ օդուժի հարվածի հետևանքով:

«Ալ-Ղաիդա»-ի սիրիական ճյուղը` «Ան-Նուսրա ճակատ»-ը հրապարակել է ոչնչացված ավտոմեքենայի և դրա կողքին գտնվող մարմինների մի քանի լուսանկարներ: Այն նաև հաստատել է, որ ոչնչացվել է հենց Սանաֆի ան-Նասրը՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացի:

Ենթադրվում է, որ նրա հետ ոչնչացվել են խմբավորման ևս երկու անդամներ` Աբդուլ Մալիք ալ-Ջազրավին և Աբու Յասիր ալ-Մահրեբին:

Հալեպում գործում են և՛ ռուսական, և՛ ամերիկյան օդուժերը, իսլամիստները չեն հստակեցնում, թե հատկապես որ ուժի հարվածի հետևանքով է սպանվել ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG