Մատչելիության հղումներ

Կառավարությունը և Եվրոպական ներդրումային բանկը փաստաթղթեր են ստորագրել


ՀՀ կառավարությունը և Եվրոպական ներդրումային բանկը այսօր համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրել։

Մասնավորապես, Կառավարության կայքէջի փոխանցմամբ, ստորագրվել է «Երևանի կոշտ թափոններ` փուլ 1» 8 մլն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիրը: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայը: «Երևանի կոշտ թափոնների ծրագիրը» երեք բաղադրիչի միջոցով բարելավելու է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը:

Ստորագրվել է նաև կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի միջև:

Հաջորդիվ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայն ստորագրել են «Մ6-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի վերականգնման և բարելավման ներդրումային ծրագրի» մտադրությունների մասին հռչակագիրը: Հռչակագրով կողմերը հաստատել են իրենց հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ համագործակցելու և Վանաձորից Բագրատաշեն 90 կմ երկարությամբ Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագիրն իրականացնելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG