Թուրքական օդուժի ինքնաթիռները հարձակում են գործել Սիրայի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտած՝ դեռևս չճանաչված ինքնաթիռի վրա և խոցել են այն, հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ սահմանախախտ ինքնաթիռը խոցվել է երեք անգամ նախազգուշացվելու հետո միայն: Գլխավոր շտաբը նաև հավաստիացնում է, որ Թուրքիայի օդային սահմանը խախտելու փորձերն այսուհետ ևս վճռականորեն կասեցվելու են: