Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը լքել է Բրյուսելում ընթացող Եվրամիության գագաթաժողովը, որտեղ քննարկվում էին միգրանտների ներհոսքի զսպմանն ուղղված միջոցառումները։
Վարչապետը տեղեկություն է ստացել բուլղարա-թուրքական սահմանին փախստականների և սահմանապահների միջև տեղի ունեցած բախումների մասին. սահմանապահները փորձել են կանգնեցնել Թուրքիայից անօրինական ճանապարհով Բուլղարիա անցնող միգրանտներին։
Բուլղարիայի իշխանությունները հայտնում են, որ ամբոխը բաղկացած է եղել շուրջ 50 զինված ու ագրեսիվ աֆղան փախստականներից, որոնք հրաժարվում էին կատարել սահմանապահների հրահանգները: