Մատչելիության հղումներ

Սերգո Կարապետյան. Կոոպերատիվների ստեղծումը մեր գյուղատնտեսության ապագան է


Գյուղնախարար Սերգո Կարապետյան, արխիվ
Գյուղնախարար Սերգո Կարապետյան, արխիվ

Այսօր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների երկրորդ համաժողովը:

Գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, այլ պաշտոնյաներ:

Ըստ նախարարության, ENPARD ծրագրի նպատակն է օժանդակել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը, բարելավել գյուղատնտեսական ծառայությունների որակը, պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով ցուցադրել բնական աղետների դեմ պայքարի նոր միջոցներ:

«Կոոպերատիվների ստեղծումը մեր գյուղատնտեսության ապագան է, ուստի այն այսօր նախարարության գերակա ուղղություններից է: Մեր նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանում կոոպերացիայի զարգացման համար, և մեկնարկող ծրագիրը միտված է նպաստել գյուղացիական միավորումների ստեղծմանն ու խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը», - ասել է Սերգո Կարապետյանը:

Պյոտր Սվիտալսկին իր հերթին ասել է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացման մեծ պոտենցիալ ունի, և կարևորել է բոլոր ջանքերի կենտրոնացումը շուկաների հասանելիության խնդրի լուծման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG