Նիդերլանդների քննչական խորհուրդը սկսել է հրապարակել անցյալ տարվա ամռանը Դոնբասում «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավի կործանման գործով հետաքննության եզրակացությունը:
BBC-ի թղթակցի փոխանցմամբ` զեկույցում նշված է, որ ինքնաթիռը վայր է ընկել «Բուկ» տեսակի հրթիռի հարվածի հետևանքով, օդանավում եղած 298 անձանց փրկությունը բացառված էր: Ըստ նույն աղբյուրի՝ զեկույցում չի նշվում հրթիռի արձակման վայրը:
Ինքնաթիռի աղետից հետո Արևմուտքը և Ուկրաինան պնդում էին, որ Boeing-777-ը ոչնչացրել են ռուսական արտադրության «Բուկ» հրթիռով: