Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը պաշտոնից հեռացրել է պաշտպանության նախարար Աբիբիլա Կուդայբերդիևին:
Անվտանգության ծառայությունն ու գլխավոր դատախազությունը քննություն են իրականացնում Կուդայբերդիևի կողմից փողերի յուրացման կասկածանքով: Յուրացված գումարի չափը, ըստ հաղորդագրության, հասնում է 175 միլիոն դոլարի:
Պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում՝ ձերբակալվե՞լ է արդյոք նախկին նախարարը: